Միլանի մղձավանջը շարունակվում է. Միլան 2:2 Լեչչե?
Ա Սերիայի 8-րդ տուրում իրար դեմ էին դուրս եկել «Միլանը» և «Լեչչեն»։
Հանդիպումն անցավ բավականին լարված և գոլառատ պայքարում։
Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին. «Միլանից» գոլի հեղինակ դարձավ Հական Չալհանօղլուն։
Հանդիպման 62-րդ րոպեին «Լեչչեի» ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Խաումե Բաբակարը. նրա հարվածից հետո Դոննարուման հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած նույն Բաբակարին, ի վերջո, հաջողվեց հավասարեցնել հաշիվը։
Հանդիպման 81-րդ րոպեին Չալխանօղլուի փոխանցումից հետո «Միլանին» կրկին առաջ մղեց փոխարինման դուրս եկած Կշիշտոֆ Պյոնտեկը։
Թվում էր, թե հանդիպումը կավարտվի «Միլանի» հաղթանակով, սակայն մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեին Մարկո Կալդերոնիին հաջողվեց «Լեչչեի» համար միավոր փրկել։
Կայացած 8 խաղերից հետո «Միլանը» 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, իսկ «Լեչչեն»` 7 միավորով 15-րդն է։
# Ա-սերիա, Լեչչե, Միլան