Միլանը ցանկանում է վարձակալել Յովիչին Ռեալից
Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալից»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»:
Իտալական ակումբը պլանավորում է քննարկել տրանսֆերը մադրիդցիների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը, ով այս ամռանն է տեղափոխվել «Ռեալ», միջմրցաշրջանում ցուցադրած իր խաղով չի գոհացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: