«Միլանը» տպավորիչ խաղով խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վերոնայի» նկակտմամբ 🎥
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
«Ռոսոներիից» դուբլ գրանցեց Քրիստոֆեր Նկունկուն։ Ֆրանսիացի հարձակվողը միլանյան գրանդ տեղափոխվելուց հետո Ա սերիայում առաջին գոլերը խփեց։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Քրիստիան Պուլիշիչը, որը 8 գոլով «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Միլանը» 35 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վերոնան» 12 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml