Միլանը տարին ավարտեց փայլուն հաղթանակով. «ռոսոներիները» առավելության հասան Էմպոլիի նկատմամբ
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։
Ստեֆանո Պիոլիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` մրցակցին հաղթելով 4:2 հաշվով։
«Ռոսոներիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆրանկ Կեսիեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեսանդրո Ֆլորենցին ու Թեո Էրնանդեսը, իսկ «Էմպոլիի» գոլեր խփեցին Նեդիմ Բայրամին և Անդրեա Պինամոնտին։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 42 միավոր և 2021 թ. ավարտեց 2-րդ հորիզոնաիանում։
«էմպոլին» ունի 27 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am