«Միլանը» «Սան Սիրոյում» խոշոր հաշվով սենսացիոն պարտություն կրեց 🎥
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 0:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Ուդինեզեից»։
Ուդինեից ժամանած հյուրերից գոլերը խփեցին Յուրգեն Էկելենկամպն ու Արթուր Աթան, իսկ «ռոսոներիի» պաշտպան Դավիդե Բարտեզագին գրավեց սեփական դարպասը։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ տուրում էլ միլանյան գրանդը 0:1 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն «Նապոլիին»։
«Միլանը» 63 միավորով մնաց 3-րդ տեղում։ «Ուդինեզեն» 43 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։