Միլանը սայթաքեց` միավորներ կորցնելով Սալերնիտանայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։
Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ջունիոր Մեսիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Թվում էր` արագ գոլից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն «Միլանը» լուրջ դիմադրության բախվեց և դժվարությամբ 1 միավոր տուն տարավ Սալերնոյից։
Հանդիպման 29-րդ րոպեին տանտերերի կազմից հաշիվը հավասարեցրեց Ֆեդերիկո Բոնացոլին, իսկ 72-րդ րոպեին Միլան Ջուրիչն առաջ մղեց արդեն «Սալերնիտանային», սակայն 77-րդ րոպեին Անտե Ռեբիչը խփեց հյուրերի պատասխան գնդակը։
Ի վերջո, հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով, ինչից հետո «Միլանը» վաստակեց 56 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Սալերնիտանան», 14 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտե Ռեբիչ, Միլան, Միլան Ջուրիչ, Ջունիոր Մեսիաս, Սալերնիտանա, Ստեֆանո Պիոլի, Ֆեդերիկո Բոնացոլի