«Միլանը» որոշում է կայացրել Ֆելիքսի ապագայի հարցում
«Միլանի» վինգեր Ժոաու Ֆելիքսը վարձակալական պայմանագրի ավարտին կհեռանա ակումբից և ընթացիկ մրցաշրջանից հետո կվերադառնա «Չելսի», հայտնում է ինդայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն` իտալական գրանդը չի գնելու պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ «Ռոսոներիի» ղեկավարները դժգոհ են 25-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղից և չեն համարում նրան ակումբի մարզական ծրագրի մասը։
Հատկանշական է, որ Ֆելիքսի ապագան «Չելսիում» նույնպես անորոշ է։ Լոնդոնյան ակումբը նույնպես հույսեր չի կապում նրա հետ։
Հիշեցնենք, որ Ֆելիքսը ֆետրվարին է 5,5 միլիոն եվրո վարձավճարով տեղափոխվել «Միլան»։ Եզրային հարձակվողը նոր ակումբում 10 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմը համալրել է 2024 թ. օգոստոսին։ Ֆելիքսը «թոշակառուկների» կազմում խաղացել է նաև 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում և ակումբում 40 խաղում խփել է 11 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժոաու Ֆելիքս, Միլան, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ