Միլանը մոտ է Կորեային ձեռք բերելուն
«Աթլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորեան կարող է տեղափոխվել «Միլան»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կողմերը մոտ են գործարքի իրականացմանը 35+5 մլն եվրոյի դիմաց: Եթե միլանցիները հետագայում ֆուտբոլիստին 35 մլն եվրոյից ավել գումարով վաճառեն, ապա մադրիդյան ակումբը այդ գումարից կստանա ևս 30%:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աթլետիկոյին» գումար է անհրաժեշտ, որպեսզի ձեռք բերի «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոյին: