Միլանը մոտ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն
Զագրեբի «Դինամոյի» եզրային կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։
Sportske Novosti-ի տեղեկություններով, «ռոսոներիները» խաղացողի համար կվճարեն 20+5 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո խորվաթական ակումբը կստանա, եթե «Միլանը» հետագայում վաճառի Օլմոյի տրանսֆերը։
«Միլանը» 21-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է նաև խաղացողի անձնական պայմանագիրը։ Իսպանացի խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2025 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի 2,5 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հետ վերադարձնել իր սանին, իսկ «Ատլետիկոն» ակտիվորեն հետաքրքրված էր խաղացողի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Դանի Օլմո, Դինամո Զագրեբ, Միլան, տրանսֆերներ