Միլանը հիասքանչ խաղով հաղթեց Ատալանտային` կտրուկ մոտենալով Սկուդետոյին🎥

Միլանը հիասքանչ խաղով հաղթեց Ատալանտային` կտրուկ մոտենալով Սկուդետոյին🎥

15/05/2022 - 21:55

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։

Գոլազուրկ ու անամտամ առաջին կեսից հետո «ռոսոներիները» կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել բերգամասկների դարպասը։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից նախ 56-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուն, ապա 75-րդ րոպեին Թեո Էրնանդեսը տպավորիչ անցում ձեռնարկեց ու կրկնապատկեց միլանյան ակումբի առավելությունը։

Այպիսով, «Միլանը» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 83 միավոր և վերջին տուրից առաջ գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Ինտերը», որն իրակտիվում ունի 78 միավոր, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։ «Ներաձուրիները» մայիսի 15-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած` հյուրընկալվելիս կմրցեն «Կալյարիի» դեմ։

Հավելենք, որ «Ատալանտան», 59 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023