«Միլանը» թանկարժեք միավորներ կորցրեց «Կոմոյի» դեմ խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում չկարողացավ հաղթել «Կոմոյին». գրանցվեց 1:1 հաշիվը։
Հյուրերից 32-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկո Պասը` օգտվելով մրցակցի դարպասապահ Մայք Մենյանի կոպտագույն սխալից։
«Ռոսոներիին» պարտությունից 64-րդ րոպեին փրկեց Ռաֆայել Լեաուն։
«Միլանը» 54 միավորով երկրորդ տեղում է։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առաջնության առաջատար «Ինտերից» հետ է մնում արդեն 7 միավորով։ «Կոմոն» 6-րդ տեղում է ու վաստակել է 42 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml