«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Լիվերպուլին» 🎥

«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Լիվերպուլին» 🎥

26/07/2025 - 17:32

«Միլանը» Հոնգ Կոնգի «Կայի Տակ Սպորտս Պարկ» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց «Լիվերպուլի» դեմ։

«Ռոսոներին» վստահ հաղթանակ տարավ` առավելության հասնելով 4:2 հաշվով։

Մասիմիլանո Ալեգրիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը, մեկական գոլ խփեցին Ռաֆայել Լեաուն և Ռուբեն Լոֆթուս-Չիկը, իսկ Անգլիայի Չեմպիոնից աչքի ընկավ Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։

«Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին կմրցի ճապոնական «Յոկոհամայի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:30-ին։

«Միլանն» էլ հուլիսի 31-ին` 14:00-ից սկսած, կհանդիպի ավստրալական «Փերթ Գլորիին»։

Հանդիպման գոլերը` քիչ անց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023