Միլանը բանակցություններ է վարում Այաքսի հարձակվողի հետ
«Միլանը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։
Ինչպես տեղեկացնում է Ghanasoccernet-ը, «ռոսոներիները» բանակցություններ են վարում «Այաքսի» հարձակվող Բրիան Բրոբեի հետ։ 18-ամյա ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոան է, ում մասնակցությամբ էլ ընթանում են բանակցությունները։
Հավելենք, նաև որ Բրոբեն Նիդեռլանդների Մ-19 տարեկանների հավաքականի անդամ է։ Ընթացիկ մրցաշրջանում նա հիմնականում հանդես է եկել «Այաքսի» երիտասարդական կազմում։ «Յոնգ Այաքսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում նա մանսակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլայի փոխանցման հեղինակ, իսկ Ամստերդամը ներկայացնող ակումբի հիմնական կազմում անցկացրել է 2 հանդիպում և խփել 1 գոլ։
Միևնույն ժամանակ միլանյան ակումբը հետաքրքրված է նաև «Սելթիկի» հարձակվող Օդսոնու Էդուարուի ծառայություններով։
Ֆուտբոլիստը «Սելթիկի» կազմում 2020-21 մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման․ իր ակտիվում ունի 6 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։
# Այաքս, Բրիան Բրոբե, Հոլանդիայի Մ19 հավաքական, Միլան, Սելթիկ, տրանսֆերներ, Օդսունո Էդուարու