Միանգամից 6 ֆուտբոլիստներ կարող են ամռանը հեռանալ ՄՅՈՒ-ից
Մրցաշրջանի ավրտից հետո ՄՅՈւ-ն մտադիր է կազմում փոփոխություններ կատարել:
Ինչպես հայտնում է Sky Sports News-ը, ամռանը ակումբից կարող են հեռանալ միանգամից 6 հիմնական կազմի խաղացողներ:
Նրանց թվում են Անդեր Էրեյրան, ումով հետաքրքրվում է «ՊՍԺ»-ն, և Խուան Մատան, ով բանակցում է «Բարսելոնայի» հետ:
Ալեքսիս Սանչեսը այս մրցաշրջանում խաղային պրակտիկա չունի վնասվածքների պատճառով, բայց նրա ապագայի հետ կապված վերջնական որոշումը կկայացնի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:
Ինչպես նաև հավանական է ՄՅՈւ-ից Անտոնիո Վալենսիայի, Մարկոս Ռոխոի և Մաթեո Դարմիանի հեռանալը:
Միաժամանակ մանչեսթերյան ակումբը շարունակում է բանակցել Դավիդ դե Խեայի հետ և հույս ունի, որ կերկարացնի պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մոտ ժամանակներում: