Մեսսի. «Չէի կարող պատկերացնել, որ այսպիսի կարիերա կունենամ»
Հոկտեմբերի 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Օրվա գլխավոր մրցանակն ստացավ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին` 8-րդ անգամ դառնալով «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Մրցանակն ստանալուց հետո 36-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.
«Հաճելի է կրկին այստեղ լինել և վայելել այս պահը: Հաճելի է աշխարհի չեմպիոն դառնալու և երազանքը իրականացնելու հնարավորություն ունենալը։
Չէի կարող պատկերացնել, որ այսպիսի կարիերա կունենամ, և այն, ինչին հասել եմ` լինել պատմության լավագույն ակումբի մի մասը, հաղթել Կոպա Ամերիկան ու դառնալ աշխարհի չեմպիոն հավաքականի հետ նման բարդ ճանապարհ անցնելուց հետո»,- նշել է Մեսսին, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Լեո Մեսսի, Կոպա Ամերիկա, Ոսկե-գնդակ