Մեսսին խոսել է Բարսելոնա վերադառնալու մասին

Մեսսին խոսել է Բարսելոնա վերադառնալու մասին

01/11/2021 - 11:52

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին նշել է, որ կարիերայի ավարտից հետո, հնարավոր է, վերադառնա «Բարսելոնա»։

«Ես միշտ նշել եմ, որ ցանկանում եմ ակումբին օգտակար լինել։ Ապագայում ես կցանկանայի լինել սպորտային տնօրեն, սակայն չգիտեմ` դա կլինի «Բարսելոնայում», թե մեկ այլ տեղ։

Եթե հնարավորություն լինի, ես կցանկանամ վերադառնալ և օգնել «Բարսելոնային», քանի որ սիրում եմ այդ ակումբը։ Ես ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խնդիրներ չունենա, որ այնքան աճի, որպեսզի դառնա աշխարհում լավագույններից մեկը»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին 2004-2021 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 301 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023