Մեսսին չի միանալու ակումբի ծրագրային բուժզննմանը
Օգոստոսի 30-ին «Բարսելոնան» սկսելու է նախապատրաստվել 2020/21 մրցաշրջանին։ Ակումբի ֆուտբոլիստները հավաքվելու են մարզաբազայում, անցնելու են ծրագրային բուժզննում, ինչպես նաև, ըստ Լա լիգայի նոր կանոնակարգի, պետք է հանձնեն նաև ՊՇՌ թեստ։
Ինչպես տեղեկացնում է RAC1 պարբերականը, «բլաուգրանասի» ավագ Լեո Մեսսին, ով, ինչպես գիտեք, ցանկանում է հեռանալ ակումբից, տեղյակ է պահել, որ չի միանալու բուժզննմանը։
Օգոստոսի 30-ին կատալոնական ակումբը նաև վերսկսելու է մարզումները։
# 2020/21 մրցաշրջան, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի