Մեսսին ու Մբապեն փայլեցին. ՊՍԺ-ն ջախջախեց Այաչոյին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Այաչոյի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում փարզիյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Մեսսին։
Նշենք, որ Մբապեին երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Մեսսին, իսկ արգենտինացի հարձակվողին օգնեց աչքի ընկնել Մբապեն։
Հավելենք, որ այդ դուբլի շնորհիվ Կիլիան Մբապեն Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 32 միավոր և շարունակուն է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Այաչոն», 8 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաչո, Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե