Մեսսին շոկի մեջ է Բարսելոնայի կայացրած որոշումից

Մեսսին շոկի մեջ է Բարսելոնայի կայացրած որոշումից

06/08/2021 - 11:04

Ինչպես տեղեկացրել ենք, Լեո Մեսսին այլևս հանդես չի գալու «Բարսելոնայի» կազմում. կապված Լա լիգայի տնտեսական և համակարգային խոչընդոտների հետ` կատալոնական ակումբը չի կարողացել գրանցել արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը։

Ըստ Diaro Sport-ի ունեցած տեղեկությունների` արգենտինացի ֆուտբոլիստը շոկի մեջ է, որ կատալոնական ակումբը հրաժարվել է կրկին փորձել ձեռնարկել նրա հետ պայմանագրի երկարաձգման հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 4-ին 34-ամյա ֆուտբոլիստն արձակուրդից վերադարձել է Բարսելոնա` պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ արդեն ամսի 5-ի երեկոյան «կապտանռնագույնները» հանդես են եկել անսպասելի հայտարարությամբ։

Հաղորդվում է, որ Մեսսին չի սպասել իրադարձությունների նման զարգացման։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։

Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 35 տիտղոս և 6 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023