Մեսսին նոր հյուրանոց է գնել և աշխատանքից ազատել դրա ողջ անձնակազմին📸
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին վերջերս հերթական խոշոր անշարժ գույքն է գնել` ձեռքբերելով Անդալիուսիայի Սոտոգրանդե շրջանում գտնվող փոքրիկ Սան Ռոկե քաղաքի շքեղ հյուրանոցը։
Այդուհանդերձ, 34-ամյա ֆուտբոլիստի նոր գնումն այս անգամ լուրջ սկանդալի առիթ է դարձել։
Բանն այնն է, որ MIM Hotels հյուրանոցային ցանցը, որ պատկանում է Լեո Մեսսիին, հյուրանոցի գնումից հետո առանց որևէ լուրջ պատճառաբանության աշխատանքից ազատել է դրա ողջ անձնակազմին` շուրջ 40 հոգու։
Սան Ռոկեի քաղաքապետ Խուան Կառլոս Ռուիսն այդ քայլը լուրջ հարված է համարում քաղաքի հեղինակությանը.
«Այդ հյուրանոցն ունի մշտական հաճախորդներ` ընտանիքներ, որոնք արդեն 20 տարի է իրենց հանգիստն այստեղ են անցկացնում, և առաջին հերթին մենք թույլ չենք տա, որպեսզի նոր սեփականատերերն աշխատանքից ազատեն մեծ պրոֆեսիոնալների։
Մարդիկ չպետք է հենց այնպես զրկվեն աշխատանքից։ Այդ անձնակազմում մարդիկ կան, ովքեր հյուրանոցում աշխատելու 25-30 տարվա փորձ ունեն, բայց հյուրանոցային նոր խմբից նրանց հասած առաջին լուրը աշխատանքից ազատումն էր»,- քաղաքապետի խոսքերը մեջբերում է Euro Weekly News-ը։
Հաղորդվում է, որ հյուրանոցի աշխատակիցների անժամանակ աշխատանքից ազատումը, հնարավոր է, հակասի Եվրամիության աշխատանքային օրենսդրությանը, այդ պատճառով էլ Սան Ռոկեի քաղաքապետը մտադիր է կապվել MIM Hotels-ի ղեկավարության հետ, որպեսզի կանխի կայացրած որոշումը։
Նշենք, որ HIM Hotels-ը ցանցը ներառում է արդեն 7 հյուրանոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# HIM Hotels, Լեո Մեսսի, ՊՍԺ