Մեսսին հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ։
Այդ խաղում կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 11 գոլ և շրջանցելով «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոյին՝ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, արգենտինացին միակ ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում 15 մրցաշրջան անընդմեջ դառնում է 10 կամ ավելի գոլի հեղինակ։
Հավելենք, որ Լեո Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում Լա լիգայի շրջանակում անցկացրել է 502 հանդիպում՝ դառնալով 455 գոլի և 200 գոլային փոխանցման հեղինակ։ Նա համարվում է առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ու ասիստենտը։
# Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Լեո Մեսսի