Մեսսին կրկին փայլեց. Արգենտինան ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Ճամայկային🎥

Մեսսին կրկին փայլեց. Արգենտինան ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Ճամայկային🎥

28/09/2022 - 10:08

ԱՄՆ-ի Հարիսոն քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին Արգենտինայի ու Ճամայկայի հավաքականները։

Հանդիպման ողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Արգենտինացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։

Նշենք, որ Մեսսին փոխարինման էր մտել 56-րդ րոպեին։

35-ամյա հարձակվողը հավաքականի կազմում անցկացրած վերջին 3 խաղերում խփել է 9 գոլ։

Հավելենք, որ Լիոնել Սկալոնիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 16-ին և կմրցի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022