Մեսսին կրկին սպառնում է հեռանալ․ անգլիական գրանդը սպասում է նրան
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կարիերան, հնարավոր է, շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես հայտնի է դարձել, Մեսսին կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի բանակցությունները օրեր առաջ՝ հուլիսի 3-ին, դադարեցրել է։ Ինչպես տեղեկացնում է Fox Sports-ի լրագրող Քրիստիան Մարտինը, արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է գործող պայմանագրի ավարտից հետո լքել «Բարսելոնան»։ Ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։
«Լեո Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխությունը իրականում շատ հավանական է։ Այդ լուրը հաստատում են Անգլիայում և Կատալոնիայում իմ աղբյուրները։ Գործարքը մեծ հաջողություն կդառնա բոլոր կաղմերի համար»,- գրել է լրագրողը Instagram-ի իր օգտահաշվում։
Նշենք, որ եթե տեղափոխությունը կայանա, ապա Մեսսին և Պեպ Գվարդիոլան կրկին կմիավորվեն, ով ներկայումս մարզում է «քաղաքաբնակներին»։ Կողմերը 2008-2012 թվականներին միասին աշխաել են «Բարսելոնայի» կազմում։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ