Մեսսիի ու Մբապեի պերֆորմանսը. ՊՍԺ-ն հաղթեց Սենթ Էթիենին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Սենթ Էթիենի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի ու հյուրերն արդեն 16-րդ րոպեին Դենիս Բուանգայի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, հետագայում Մաուրիսիո Պոչետինոյի սաները բեկեցին հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։
Հանդիպման հերոսներ դարձան Կիլիան Մբապեն ու Լեո Մեսսին, ովքեր դարձան համապատասխանաբար 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Փարիզի» կազմից մեկ գոլ էլ խփեց Դանիլո Պերեյրան։
Հատկանշական է, որ Մեսսին Լիգա 1-ի շրջանակում կատարել է արդեն 10 գոլային փոխանցում և Մբապեի հետ առաջնության լավագույն ասիստենտն է։
Ֆրանսիացի հարձակվողն իր ակտիվում ունի նաև 14 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուբերի ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 62 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Սենթ Էթիենը», 22 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիլո Պերեյրա, Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Սենթ Էթիեն