Մեսսին հավանաբար բաց կթողնի մի քանի օր
Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար այսօր բուժզննում կանցնի:
ՄՅՈւ-ի պաշտպան Քրիս Սմոլինգը խաղի 30-րդ րոպեին ձեռքով հարվածել էր Մեսսիի դեմքին, որի արդյունքում ֆուտբոլիստի քթից արյուն էր եկել: Արգենտինացին դաշտ էր վերադարձել բուժօգնություն ստանալուց հետո:
Մեսսիի քիթն այտուցվել էր, ինչի պատճառով շնչառության խնդիրներ էին առաջացել և նա ստիպված էր եղել շնչել բերանով: Ընդմիջմանը «Բարսելոնայի» բժիշկները զննել են Ֆուտբոլիստին և հերքել քթի կոտրվածքը:
Ամենայն հավանականությամբ Մեսսիի քթի միջնապատը ճաքել է:
Ինչպես հայտնում է As-ը, եթե ախտորոշումը հաստատվի, ապա արգենտինացին ստիպված կլինի բաց թողնել մի քանի օր և ըստ ամենայնի՝ չի մասնակցի «Ուեսկայի» դեմ կայանալիք առաջիկա խաղին, բայց պատրաստ կլնի ՄՅՈւ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի