Մեսսիի մասնավոր ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Բրյուսելում
Ինչպես տեղեկացնում է HLN-ը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի մասնավոր ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Բրյուսելում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ուղևորվում է Տեներիֆե, սակայն կենտորնական Եվրոպայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին օդաչուները որոշում են կայացրել վայրէջք կատարել Բրյուսելի օդանավակայանում, քանի որ ինքնաթիռը շասսիի հետ կապված տեխնիկական խնդիր է ունեցել։ Դեռևս հայտնի չէ՝ Մեսսին ինքնաթիռում է եղել, թե ոչ։
Նշենք, որ այդ ինքնաթիռը արգենտինացի ֆուտբոլիստը ձեռք է բերել 2018 թվականին 13 մլն եվրոյի դիմաց։
# Բարսելոնա, Լեո