Մեսսիի հերթական ռեկորդները
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ։
Հանդիպման 78-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Լեոնել Մեսին՝ խփելով իր առաջին գնդակն ընթացիկ մրցաշրջանում։
Այդ կերպ Մեսսին «Բարսայի» կազմում տուգանային հրապարակից դուրս իր գոլերի քանակը հասցրեց 100-ի։ Այդ գոլերից 43-ը արգենտինացին հեղինակել է տուգանային հարվածի իրացումից հետո։
Մեսսին դարձավ նաև Լա Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն, ով 21-րդ դարում 16 անընդմեջ մրցաշրջան գոլի հեղինակ է դառնում։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լիոնել-Մեսսի, Սևիլիա