Մեսսիի հայրը և Բարտոմեուն հանդիպել են․ ի՞նչ արդյունք է այն տվել
Օգոստոսի 2-ին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ակումբի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի հայրը՝ Խորխես Մեսսին, հանդիպում են ունեցել։ Խորպե Մեսսին նաև արգենտինացի ֆուտբոլիստի գործակալն է։
Ինչպես տեղեկացնում է Diaro As-ը, կողմերն այդպես էլ որևէ համաձայնության չեն հասել Լեո Մեսսիի ՝ «Բարսելոնայից» հավանական հեռանալու հետ կապված։ Բարտոմեուն փորձել է Խորխե Մեսսիին համոզել, որ ֆուտբոլիստը պետք է մնա ակումբի շարքերում, իսկ Մեսսի ավագը, ընդհակառակը, փորձել է համաձայնության հասենլ, որ իր որդին հեռանալու է ակումբից։
Mundo Deportivo-ն իր հերթին հաստատում է, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հետ չի կանգնել իր դիրքորոշումից, այսինքն, այն ակումբները, որոնք կցանկանան գնել արգենտինացի ֆուտբոլիստին պետք է վճարեն նրա պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո։
Կողմերի միջև հանդիպումը տևել է մոտ 1․5 ժամ, որին բացի Բարտոմեուից և Խորխե Մեսսիից, ներկա են եղել նաև Լեո Մեսսիի եղբայրը՝ Ռոդրիգոն, «Բարսելոնայի» սպրոտային տնօրեն Խավիեր Բորդասը, ինչպես նաև իրավաբան Խորխե Պեկուրը։
Նշվում է, որ կողմերը շարունակելու են տարբեր քննարկումները, որպեսզի հասնեն ընդհանուր հայտարարի։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խավիեր Բորդաս, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Խորխե Մեսսի, Խորխե Պեկուր, Ռոդրիգո Մեսսի