Մեսսիի երաշտը շարունակվում է Ռեալի դեմ խաղերում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով չկարողացավ գոլի հեղինակ դառնալ` չնայած ուներ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն, սակայն 62-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, արգենտինացի ֆուտբոլիստը «Ռեալի» դեմ անցկացրած վերջին 8 խաղերում չի կարողանում դառնալ գոլի հեղինակ։
34-ամյա հարձավողը «արքայական» ակումբի դարպասը վերջին անգամ գրավել է 2018 թ. մայիսի 6-ին, երբ դեռևս հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում։
Հատկանշական է, որ դա եղել է վերջին Էլ Կլասիկոն, որի շրջանակում միաժանակ դաշտում են եղել թե՛ Լեո Մեսսին և թե՛ Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշենք, որ Մեսսին «Ռեալի» դեմ անցկացրել է 46 պաշտոնական հանդիպում` դառնալով 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Էլ Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ