Մեսսիից խնդրել են նրա խաղահամարը
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է ակումբից հեռանալ, սակայն կատալոնական ակումբը նրան ամեն կերպ ցանկանում է պահել և դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է, թե՞ ոչ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, չնայած Մեսսին դեռևս հանդիսանում է ակումբի ֆուտբոլիստ, նրանից խնդրել է «10» համարի խաղահամարը, որով հանդես է գալիս «Լուն»։
Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնա» է տեղափոխվել սույն թվականի փետրվարին և հանդես է գալիս «19» խաղահամարի ներքո։ Մինչև այդ նա «Լեգանեսում» հանդես է եկել «7» համարով։ Դանիացի ֆուտբոլիստը արդեն «10» հանդես եկել է, երբ խաղում էր անգլիական «Միդլսբրոյի» կազմում։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մարտին Բրեյթվեյթ