Մեսի. «Կցանկանայի վերադառնալ ու հրաժեշտ տալ բոլորին» 📸
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին գաղտնի այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոն։
«Նախորդ գիշեր վերադարձա մի տեղ, որը սրտանց կարոտում եմ։ Տեղ, որտեղ ես անսահման երջանիկ եմ եղել։ Այստեղ դուք ինձ ամենաերջանիկ մարդն էիք դարձնում։
Կցանկանայի վերադառնալ ու, որպես խաղացող, հրաժելտ տալ բոլորին, որն այդպես էլ չեղավ»,- սոցցանցերում գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը` հրապարակելով լուսանկարներ «Կամպ Նոուից»։
38-ամյա հարձակվողը 2000-2021թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», 778 խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ։ Այժմ նա խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am