Մեսին պատմել է, որ ժամանակին այցելել է հոգեբանի
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին այցելել է հոգեբանի։
– Դուք երբևէ դիմե՞լ եք հոգեբանի։ Հավանաբար եղել են այնպիսի պահեր, երբ մեծ ճնշում եք զգացել։ Դուք շատ բաների միջով եք անցել ամբողջ կարիերայի ընթացքում։
– Այո՛, մեկ անգամ, երբ դեռ խաղում էի «Բարսելոնայում»։ Դա շատ վաղուց էր։ Գնացի, բայց շատ թերահավատորեն էի տրամադրված այդ ամենին։ Ինձ դուր չեկավ այդ այցը։ Ես այնպիսի մարդ եմ, որն ամեն ինչ պահում է իր ներսում և ընդունում ինչպես լավ, այնպես էլ վատ երևույթները։
Բայց, անկեղծ ասած` հոգեբանի դիմելն ինձ շատ օգնեց։ Այդ մեկ այցն է ընդամենը եղել, այնուհետև չգնացի։
– Ունե՞ք այնպիսի մարդ, որին ամեն ինչ պատմում եք։
– Այո՛։ Իմ շրջապատում այդպիսի մի քանի մարդ կա։ Ես ընտանիք և ընկերներ ունեմ։ Կարծում եմ` այդ հարցում տարիքի հետ շատ եմ փոխվել։
Հոգեբանը նույնպես օգնել է ինձ. սկսել եմ ավելի շատ կիսվել այն ամենով, ինչ կատարվում է հետս։
Հարցազրույցը մեջբերում է Infobae-ն։
Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» սան է, որի կազմում խաղացել է 2004-2021 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի