Մեսին կրկին հիացնում է. «Ինտեր Մայամիի» ջախջախիչ հաղթանակը 🎥
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է «Նյու Յորք Սիթիին»։
Հյուրերից հերթական փայլուն ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով 2 գոլ ու 1 ասիստ։
Արգենտինացի հարձակվողը կանոնավոր ընթացիկ առաջնության 23 խաղում 24 գոլ է խփել, կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Նա լավագույն ռմբարկուների առաջատարն է։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Լուիս Սուարեսն ու Բալտասար Ռոդրիգեսը։
«Ինտեր Մայամին» 55 միավորով երրորդ տեղ է բարձրացել արևելյան գոտում։ «Նյու Յորք Սիթին» 53 միավորով նույն գոտում 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am