Մեսին կկրկնի Կաֆուի պատմական ռեկորդը 📸
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին, եթե մասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին, կկրինի Բրազիլիայի թիմի լեգենդար, նախկին պաշտպան Կաֆուի պատմական ռեկորդը, հայտնում է Mister Chip-ը։
«Պենտակամպիոնների» նախկին ավագը Մունդիալների պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է մրցաշարի երեք եզրափակիչի (1994, 1998 և 2002թթ.)։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին նույնպես կարող է անցկացնել իր երրորդ եզրափակիչը։ 39-ամյա հարձակվողը 2014 և 2022թթ. արդեն մասնակցել է աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպմանը։
Մեսին ԱԱ-2026-ի 7 խաղում խփել է 8 գոլ, կատարել 4 ասիստ։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Մունդիալի եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին կմրցի Իսպանիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml