Մեսին` Ալբային. «Տարօրինակ կլինի նայել ձախ ու չտեսնել քեզ»📸🎥
Մեսին` Ալբային. «Տարօրինակ կլինի նայել ձախ ու չտեսնել քեզ»📸🎥
08/10/2025 - 10:55

Լիոնել Մեսին անդրադարձել է «Ինտեր Մայամում» իր խաղընկեր Ժորդի Ալբայի կարիերան ավարտելու որոշմանը.

«Շնորհակալ եմ քեզ, Ժորդի։ Քեզ շատ կկարոտեմ։

Այն ամենից հետո, ինչ մենք միասին հաղթահարել ենք, տարօրինակ կլինի նայել ձախ ու չտեսնել քեզ։

Անհավանական է, թե քանի անգամ ես ինձ ասիստ կատարել։ Ո՞վ է այժմ ինձ փոխանցումներ կատարելու»,- գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն Ալբայի` սոցցանցերում կարիերան ավարտելու մասին տեսանյութի մեկնաբանություններում։

Ժորդի Ալբան Մեսիի հետ 2012-21թթ. հանդես է եկել նաև «Բարսելոնայում»։ Նրանք մասին խաղադաշտում մասնակցել են 413 հանդիպման։ Ալբան Մեսիին կատարել է 33 ասիստ, իսկ Մեսին` Ալբային 15։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025