Մեսիի տպավորիչ անհատական անցումն ու գոլն ընկերական խաղում 🎥
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» միջմրցամրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցելով Գուայակիլի «Բարսելոնայի» (Էկվադոր) հետ։
«Բանկո Պիչինչա» ստադիոնում կայացած խաղում ամերիկյան ակումբից 31-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և հուժկու գարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 38-ամյա հարձակվողը 2026թ. խփել է առաջին գոլը։
«Ինտեր Մայամին» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին` մրցելով էկվադորական մեկ այլ ակումբի` «Ինդեպենդյենտե դել Վալեի» դեմ։
ՄԼՍ-ի նոր մրցաշրջանում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը պայքարը կսկսի փետրվարի 22-ին։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը կանոնավոր առաջնության առաջին խաղում հյուրընկալվելիս կհանդիպի «Լոս Անջելեսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա Գույայակիլ, ընկերական-հանդիպումներ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խավիեր Մասկերանո, ՄԼՍ