Մեսիի ու Սուարեսի անհավանական ներկայացումը! Ինտեր Մայամին ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥

Մեսիի ու Սուարեսի անհավանական ներկայացումը! Ինտեր Մայամին ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥

20/10/2024 - 10:05

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախեց «Նյու Ինգլանդ Ռևոլուշնին»։

Տանտերերից հերթական անհանական հանդիպումն անցկացրին «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Արգենտինացի Մեսին փոխարինման դուրս գալուց հետո մրցակցի դարպասը գրավեց երեք անգամ ու հեթ-տրիկ գրանցեց։ 37-ամյա հարձակվողը երկրորդ պաշտոնական խաղում անընդմեջ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի կազմում աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու 10-րդ տուրի Բոլոնիայի դեմ խաղում (6:0) նույնպես խփել էր 3 գոլ։

Լուիս Սուարեսն էլ դարձավ երկու գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Ինտեր Մայամիից» մեկ գոլ էլ խփեց Բենջամին Կրեմասկին, հյուրերից աչքի ընկան Լուկա Լանգոնին ու Դիլան Բորերոն։

«Ինտեր Մայամին» վաստակեց 74 միավոր։ Ակումբը երեք տուր առաջ էր նվաճել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսը։ «Նյու Ինգլադ Ռևոլուշնը» 31 միավորով Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցրեց նախավերջին` 14-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023