Մեսիի «կրակոցն» ու Սուարեսի գոլը հաղթանակ պարգևեցին «Ինտեր Մայամիին» 🎥

Մեսիի «կրակոցն» ու Սուարեսի գոլը հաղթանակ պարգևեցին «Ինտեր Մայամիին» 🎥

26/02/2025 - 10:13

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» ամերիկյան դիմակայությունում մրցեց «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ինտեր Մայամին» «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը կրկին հաղթեց` 3:1։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից 19-րդ րոպեին Լիոնել Մեսին հեռահար տպավորիչ հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Տանտերերից մեկական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան նաև Տադեո Ալենդեն ու Լուիս Սուարեսը։

«Սպորտինգի» հեղինակության գոլը խփեց Մոմո Ռոդրիգեսը։

Այսպիսով, «Ինտեր Մայամին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է, որտեղ կմրցի Ճամայկան ներկայացնող «Կավալիերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023