«Մենք բոլորս կմեռնենք»․ Զենիթի երկրպագուների արձագանքը կորոնավիրուսին?
Կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով, ինչպես գիտեք, եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվել են, սակայն ռուսական Պրեմիեր լիգան շարունակվում է։
Երեկ՝ մարտի 14-ին, մեկնարկել է 22-րդ տուրը, որի շրջանակում առաջնության առաջատար «Զենիթը» սեփական հարկի տակ 7։1 հաշվով ջախջախել է «Ուրալին»։
«Զենիթի» երկրպագուները հետաքրիքր կերպ են արձագանքել կորոնավիրուսին։ Երկրպագուները հանդիպնան մեկնարկում վանկարկել են՝ մենք բոլորս կմեռնենք։ Հանդիպման ընթացքում ակումբի երկրպագուները նաև պարզել մի պաստառ, որի վրա գրված է եղել հետևյալը․
«Մենք բոլորս հիվանդ ենք ֆուտբոլով և կմեռնենք «Զենիթի» համար»։
# Զենիթ, կորոնավիրուս, Ուրալ, ՌՊԼ