Մենյանը կարող է հեռանալ «Միլանից», բայց մնալ Իտալիայում
Մենյանը կարող է հեռանալ «Միլանից», բայց մնալ Իտալիայում
10/10/2025 - 14:33

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի ապագան անորոշ է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

«Ռոսոներիին» ու թիմի ավագը նոր պայմանագրի հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել. ֆրանսիացի դարպասապահը 2026թ. ամռանը կարող է ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։ Այժմ կողմերի բանակացությունները փակուղի են մտել։

30-ամյա դարպասապահի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան գրանդն սկսել է տեղեկություն հավաքել Մենյանի մասին։

Այժմ «բիանկոներն» փորաձու և խարզիմատիկ ֆուտբոլիստների է փնտրում, որոնք կարող են ամրապդնել ակումբի կազմը։

Մենյանի` «Յուվենտուս» տեղափոխությունը կախված է միայն նրա ֆինանսական պահանջներից։ Դարպասապահը «Միլանում» վաստակում է տարեկան 2,8 միլիոն եվրո ու նաև ազատված է տարբեր հարկային պարտավորություններից։

Նշվում է, որ Մենյանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Չելսին» ու «Բավարիան»։

Ֆրանսիացի դարպասապահը «Միլանում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 170 խաղից 64-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025