Մենդիլիբար. «Սիթին միայն դարպասապահի և պաշտպանների դիմաց վճարել է 500 մլն եվրո»
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կորուստների մասին` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում.
««Սիթին» միայն դարպասապահի և պաշտպանների դիմաց վճարել է 500 մլն եվրո։ Ինձ ծիծաղեցնում է նրանց կորուստների մասին խոսակցությունները։
Չեմ կարծում, թե մրցակիցը դժգոհ է կորուստների փաստից։
Նրանք կարող են դժգոհել հանդիպումների մեծ քանակից, բայց բոլորն ասում են, որ հենց դրա համար էլ այդքան գումարներ է ծախսում «Սիթին»։
Տպավորություն է, թե մենք պետք փակենք մեր ականջներն ու ասենք` «ամեն»»,- Մենդիլիբարի խոսքերը մեջբերում է AS-ը։
Նշենք, որ «քաղաքաբնակների» կազմից ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը բաց են թողնում Կևին դե Բրույնեն ու Բերնարդու Սիլվան, իսկ Իլկայ Գյունդողանը և Ռիյադ Մարեզը հեռացել են ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բերնարդու Սիլվա, Իլկայ Գյունդողան, Խոսե Լուիս Մենդիլիբար, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Ռիյադ Մարեզ, Սևիլիա