Մեկ դրվագում` 3 սեյվ. Ուտրեխտի դարպասապահի ֆանտաստիկ խաղը Այաքսի դեմ հանդիպմանը🎥
Անցնող ֆուտբոլային Weekend-ը լի էր բազում անակնկալ հանդիպումներով։
«Այաքսը», որը Էրեդիվիզիայի շրջանակում չէր պարտվում արդեն 10 ամիս, 2021/22 մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնալ զիջեց «Ուտրեխտին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց 77-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց հյուրերի պաշտպան Ջանգո Վարմերդամը։
Նախքան բաց թողած գոլը, «Այաքսի» ֆուտբոլիստները 56-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի պահ բաց թողեցին, քանի որ մեկ դրվագում «Ուտրեխտի» դարպասապահ Մարտեն Պայեսը երեք անգամ փրկեց իր թիմին։
Այդ դրվագում երկու անգամ վրիպեց Սեբաստիան Հալերը, մեկ անգամ էլ` Նիկոլաս Տալյաֆիկոն։
Նշենք, որ այդ խաղում 23-ամյա դարպասապահն իր անվան դիմաց գրանցել է 6 սեյվ։
Հավելենք, որ «Այաքսը» վերջին անգամ Էրեդիվիզիայի շրջանակում պարտություն կրել էր 2020 թ. դեկտեմբերի 5-ին, երբ սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Տվենտեին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էրեդիվիզիա, Մարտեն Պայես, Նիկոլաս Տալյաֆիկո, Ուտրեխտ, Սեբաստիան Հալեր