Մեկնարկեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունը. Լեհաստանը հաղթեց Ուելսին🎥

Մեկնարկեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունը. Լեհաստանը հաղթեց Ուելսին🎥

01/06/2022 - 22:53

Մեկնարկեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունը. A դիվիզիոնի 4-րդ խմբի 1-ին տուրում Լեհաստանի հավաքականը Վրոցլավում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո 52-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ջոնաթան Վիլիամսը, սակայն խաղավերջում լեհերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։

Չեսլավ Միխնևիչի թիմի կազմից 72-րդ րոպեին աչքի ընկավ նախ Յակուբ Կամինսկին, ապա 85-րդ րոպեին` Կարոլ Սվիդերսկին։

Այսպիսով, Լեհաստանի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ուելսի նկատմամբ։

Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում ընդգրկված են նաև Հոլանդիայի ու Բելգիայի հավաքականները, որոնք միմյանց միջև հանդիպումը կանցկացնեն հունիսի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022