Մեկնարկել է «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը 🎥
Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը։
Տոմսեր կարող եք ձեռք բերել Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքից։
Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
- Հյուսիսային և հարավային տրիբունաներ` 1000 դրամ,
- Արևելյան տրիբունա` 2000 դրամ
- Արևմտյան տրիբունա` 5000 դրամ
Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն փետրվարի 26-ին Ալկմարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԶ-Ալկմար, Կոնֆերենցիաների լիգա, Նոա