Մեծ սկանդալ Թուրքիայում! գլխավոր մրցավարին ծեծի են ենթարկել Սուպերլիգայի հանդիպումից հետո 🎥📸
Թուրքական ֆուտբոլում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել։
Սուպերլիգայի 15-րդ տուրում «Անկարագյուջյուն» սեփական հարկի տակ մրցեց «Ռիզեսփորի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Տանտերերը հաղթանակը ձեռքից բաց թողեցին 90+7-րդ րոպեին. աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչը։
Հանդիպումից հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան այլ մարդկանց ուղեկցությամբ մոտեցել է գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերին ու բռունցքով հարվածել նրան։
Վերջինս ընկել է խոտածածկին, ինչից հետո ոմանք սկսել են նրան ոտքերով հարվածներ հասցնել։
Fanatik-ը հայտնում է, որ մրցավարական սենյակում Մելերին առաջին բուժօգնություն են ցույց տվել, սակայն հետագա բարդություններից խուսափելու համար նրան հոսպիտալացրել են։
Աղբյուրի փոխանցմամբ` 37-ամյա մրցավարը մի շարք կապտուկներ է ստացել։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնապես հայտնել է, որ տնօրենների խորհրդի որոշմամբ Սուպերլիգայի հետագա բոլոր հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են` մեղավորներին պատժելու համար։
Նշենք, որ հանդիպման առաջին խաղակեսում Հալիլ Ումուտ մելերը նախ չեղարկել է «Անկարագյուջյուի» հարձակվող Ալի Սոուի գոլը, ապա երկրորդ կեսում երկրորդ դեղին քարտն է ցույց տվել վերջինիս` հեռացնելով դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անկարագյուջու, Թուրքիայի Սուպերլիգա, Հալիլ Ումուտ Մելեր, Ռիեզսպոր, Ֆարուկ Կոջա