Մբապե. «Ինձ նոր մարտահրավեր է պետք»

Մբապե. «Ինձ նոր մարտահրավեր է պետք»

12/05/2024 - 13:13

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ փարիզյան ակումբից.

«ՊՍԺ-ն ինձ օգնել է կատարելագործվել որպես ֆուտբոլիստի` լինելով պատմության լավագույնների կողքին։ Ստեղծած փառքի և թույլ տված սխալների շնորհիվ ակումբն ինձ օգնել է կատարելագործվել նաև որպես մարդու։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր թիմակիցներիս և մարզիչներիս, որոնց հետ աշխատել եմ։ Երբեք չէի մտածի, որ այսքան բարդ է հայտարարել հեռանալու մասին։

Ինձ նոր մարտահրավեր է պետք 7 տարվա աշխատանքից հետո։ Ես միշտ չէ, որ արդարացրել եմ այն սերը, որը տվել եք ինձ անցնող տարիներին, բայց երբեք չեմ ցանկացել խաբել։ Ես ուզել եմ միշտ արդյունավետ լինել։

«ՊՍԺ-ն ակումբ է, որը քեզ երբեք անտարբեր չի թողնում։ Այս ակումբին կա՛մ սիրում են, կա՛մ ատում։ Այստեղ անցկացրած ոչ մի րոպեի համար չեմ ափսոսում։ Այս ակումբն ամբողջ կյանքում կմնա իմ սրտում»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը հատուկ տեսաուղերձում։

Հիշեցնենք` 25-ամյա ֆուտբոլիստը հատուկ տեսաուղերձով հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։ Նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023