Մբապեն նշել է, թե ովքեր են իր կուռքերը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր կուռքերի մասին․
«Փորձում եմ նմանվել երկու հոգու։ Առաջինը Զինեդին Զիդանն է, քանի որ նվաճումների է հասել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Երկրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով շատ բան է հաղթել, սակայն նույնիսկ մեծ հաղջողություններից հետո նա շարունակում է մնալ հաղթող։
Այդ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել ֆուտբոլում։ Ես նույնպես ցանկանում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմության մեջ»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
# Զինեդին-Զիդան, Կրիշտիանու-Ռոնալդու, Մբապ, ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական