Մբապեն կրկնել է Ռոնալդուի պատմական ռեկորդը 📸
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գրավել է «Սևիլիայի» դարպասը` կրկնելով Կրիշտիանու Ռոնալդուի պատմական ու տպավորիչ ռեկորդը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2025թ. բոլոր մրցաշարերի 59 խաղում խփել է 59 գոլ։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2013 թվականը նույնպես ավարտել էր 59 գոլով։ Պորտուգալացի ֆուտբոլիստն իր ցուցանիշը գրանցել էր 50 խաղում։
Մեկ տարվա ընթացքում խփած գոլերի քանակով «արքայական» ակումբի պատմության մեջ դա լավագույն ցուցանիշն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml