Մբապեն խոսել է դեպի Ռեալ չկայացած տրանսֆերի մասին

Մբապեն խոսել է դեպի Ռեալ չկայացած տրանսֆերի մասին

06/12/2021 - 11:16

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր` դեպի «Ռեալ Մադրիդ» չկայացած տրանսֆերի և զգացողությունների մասին.

«Դժվար հարց է։ Ինչպես էլ իրադարձությունները զարգանան, ես մեծ ակումբի կազմում եմ հանդես գալու։

Մարդիկ հարցնում էին` հիասթափվե՞լ եմ դեպի «Ռեալ» չկայացած տրանսֆերի մասին, թե` ոչ։ Այո՛, սկզբում մի փոքր։

Ամեն դեպքում, ես չմնացի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբում»,- նշել է ֆրանսիացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը Կիլիան Մբապեին գնելու համար պաշտոնական երեք առաջարկ կատարեց ՊՍԺ-ին, սակայն բոլոր դեպքերում էլ մերժում ստացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022