Մբապեի` ՉԼ-ում խփած մեկ գոլն ավելի թանկ արժե, քանի Հալանդի տարեկան աշխատավարձն է
Հեղինակավոր AS կայքը, հղում կատարելով Odds Scanner-ին, հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներին և յուրաքանչնուր գոլի դիմաց ստացած նրանց հավելավճարները։
Պարզվում է` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` Չեմպիոնների լիգայում խփած յուրաքանչյուր գոլն ավելի թանկ արժե, քան Էրլինգ Հալանդի («Մանչեսթեր Սիթիի») տարեկան աշխատավարձն է։
Բանն այն է, որ Մբապեն, ըստ «Պարի Սեն-Ժերմենի» հետ գործող պայմանագրի, մրցաշարի շրջանակում խփած յուրաքանչյուր գոլի դիմաց ստանում է 22 մլն 727 հազար եվրո գումար, իսկ Հալանդի` «Մանչեսթեր Սիթիում» տարեկան աշխատավարձը կազմում է 22 մլն 240 հազար եվրո։
Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 4 գոլի հեղինակ և ակումբից ստացել հավելյալ 90 մլն 908 հազար եվրո գումար։
Համեմատության համար` նշենք նաև, որ Հալանդը Չեմպիոնների լիգայում խփած յուրաքանչյուր գոլի դիմաց պայմանագրով նախատեսված «քաղաքաբնակներից» ստանում է 4 մլն 448 հազար եվրո գումար։
Նորվեգացի հարձակվողը, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմվարկուներից մեկն է, մրցաշարի շրջանակում խփել է 5 գոլ` մանկունյական ակումբից ստանալով հավելյալ 22 մլն 240 հազար եվրո գումար։
Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), ովքեր նույնպես մրցաշարի շրջանակում խփել են 5 գոլ, իրենց ակումբներից յուրաքանչյուր գնդակի դիմաց ստանում են համապատասխանաբար 3 մլն 640 հազար և 3 մլն 9 հազար եվրո գումար։
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկումերի շարքում ընթացողներից յուրաքանչյուր գոլի դիմաց ամենաքիչը վարձատրվում է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (4 գոլ)` ստանալով 875 հազար եվրո։
4 գոլ են խփել նաև Լերոյ Սանեն («Բավարիա») և Ջակոմո Ռասպադորին («Նապոլի»), ովքեր իրենց ակումբներից յուրաքանչյուր գնդակի դիմաց ստանում են համապատանաբար 5 մլն և 1 մլն 157 հազար եվրո գումար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Լերոյ-Սանե, Կիլիան-Մբապե, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջակոմո Ռասպադորի, Ջուդ Բելինգհեմ, Ռոբերտ-Լևանդովսկի